Մեր մասին
35 տարի առաջ, երբ Հայաստանը նոր էր արթնանում անկախության շնչից, մի համեստ նկուղում ծնվեց երազանք, որը հետագայում վերածվեց «Ակորդ»-ի՝ երաժշտական աշխարհի հայկական խորհրդանիշի: Սարգիս Ասլանյանի՝ տաղանդաշատ վարպետի շնորհիվ 1988 թվականին միշտ գոյանում էին երկար հերթեր․ մարդիկ գալիս էին Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, անգամ արտերկրից՝ վարպետ Սարգիսին տեսնելու, և իրենից գործիք գնելու։
Պատմությունը նոր շունչ ստացավ, երբ Սարգիս Ասլանյանին միացավ որդին՝ «Ակորդ» ընկերության ներկայիս փոխտնօրեն Գագիկ Ասլանյանը։ Հոր և որդու ստեղծագործ միությունը ծնունդ տվեց «Ակորդ» խանութ-սրահի Էջմիածնի մասնաճյուղին, ընդլայնելով նրա երաժշտական հորիզոնները: Սկզբում աշխատակիցներն ընդամենը երեքն էին՝ հաշվապահ, վաճառող և տեխնիկական մասնագետ։ Այժմ «Ակորդ» ընկերությունն ունի 11 առաջ մղող ուժ։
“”Այսօր «Ակորդ»-ը հպարտորեն կանգնած է աշխարհահռչակ երաժշտական բրենդների կողքին՝ տարեցտարի ամրապնդելով իր դիրքերը միջազգային շուկայում:
Մեր հաջողության գաղտնիքը պարզ է՝ մենք չենք վաճառում պարզապես գործիքներ, մենք կիսում ենք երաժշտության հանդեպ մեր սերը յուրաքանչյուր հաճախորդի հետ:
Մեր խանութ-սրահներում ներկայացված նորագույն տեխնիկաներն ու երաժշտական գործիքները բացում են անսահման հնարավորություններ թե՛ սկսնակ, թե՛ փորձառու երաժիշտների առջև:
Մեր հպարտությունն է դառնալ հայկական մշակութային կյանքի անբաժանելի մասը՝ ապահովելով համերգասրահները, կինոթատրոնները, ռեստորանները, ակումբները, և արվեստի դպրոցները բարձրորակ երաժշտական գործիքներով և տեխնիկայով:
35 տարվա ընթացքում մեր անունը դարձել է որակի, վստահության և հուսալիության հոմանիշ:
«Ակորդ»-ը ոչ միայն բիզնես է, այլև երաժշտական մշակույթի զարգացման առաքելությունն կրող էնտուզիաստների թիմ, որը շարունակում է ներգործել Հայաստանի երաժշտական կյանքում՝ միավորելով անցյալի փորձն ու ապագայի տեսլականը:
«Ակորդ»-ի առաքելությունն է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր երաժիշտ կարող է իրեն դրսևորել լավագույնս։
Մենք չենք վաճառում պարզապես երաժշտական գործիքներ, մենք օգնում ենք մարդկանց ստեղծագործել, կառուցել մշակութային արժեքներ։
Մեր գործունեության հիմքում երեք հիմնական արժեքներն են.
Որակ
Մենք աշխատում ենք միայն վստահելի արտադրողների հետ։
Վստահություն
35 տարվա ընթացքում «Ակորդ» անունը դարձել է հուսալիության խորհրդանիշ։
Սեր երաժշտության նկատմամբ
Երաժշտությունը մեր աշխատանքի հիմքն է և մեր ամենօրյա մոտիվացիան։